Կոռուպցիան ոչ միայն «ծվարել», այլ պաշարել է Հայաստանի կառավարությանը
Նիկոլ Փաշինյանի աշխատասենյակի պատի տակ, միայն վարչապետի աշխատակազմի ավտոմոբիլների համար նախատեսված կայանատեղում «ծվարած» թանկարժեք մեքենայի մասին մեր նախորդ հրապարակումը, չնայած մամուլի լայն արձագանքին, անարձագանք մնաց վարչապետի և նրա աշխատակազմի աշխատակիցների կողմից։ Պարզվում է կոռուպցիան ոչ միայն «ծվարել», այլև զավթել է կառավարական թիվ 1 շենքը՝ գրեթե բոլոր կողմերից։ 2022 թվականի հունվարի 26-ին կառավարական հիմնական շենքի մյուս կողմում, որտեղ տեղակայված է ՀՀ ֆինանսների նախարարությունը, այդ նախարարության համար նախատեսված մեքենաների կայանատեղի գլխավոր մասում պարբերաբար կանգնած է Range Rover մակնիշի, հայկական պետհամարանիշներով նորագույն մոդելի մի մեքենա, որի բազային գինը սկսվում է մոտ 90․000 դոլարից և կարող է հասնել մինչև 200․000 դոլարի։
Կոռուպցիայի դեմ պայքարող Նիկոլ Փաշինյանի իշխանության ներկայացուցիչների մեջ չեն գտնվում մարդիկ, ովքեր մեր հանրությանը կպարզաբանեն, թե ում է կառավարությունում սպասարկում 100․000 դոլարից բարձր արժեք ունեցող ոչ պետական համարանիշներով մեքենան, կամ Ֆինանսների նախարարության աշխատակիցներից ով է, որ կարող է պետությունից ստացված աշխատավարձով և պարգևավճարներով իրեն թույլ տալ նման շքեղություն և ձեռք բերել կայանատեղի ամենապատվավոր հատվածում կայանելու իրավունք։
Ինչպես կասեր մեր ժամանակների խոշոր մտածողներից մեկը․ «կոռուպցիան պոզով ու պոչով կենդանի չի», դա կարող է արտահայտվել նաև շքեղ ավտոմեքենաների տեսքով։
May be an image of 4 people, street and sky
May be an image of 3 people, car, street and road
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել