Քանի որ վաղվանից մեկնարկում է Բայդենի կողմից նախաձեռնված «Ժողովրդավարության գագաթնաժողովը», ձեզ ենք ներկայացնում մեր հետազոտական աշխատանքը այս թեմայի վերաբերյալ: Բացահայտվում են գագաթնաժողովի ակունքները, նպատակները, ինչպես նաև մասնակից երկրների ընտրության հետ կապված որոշ հարցեր։
ԱՄՆ 46-րդ նախագահ Ջո Բայդենը խորապես հավատացած է, որ աշխարհի ժողովրդավար երկրները պետք է համախմբվեն՝ միասին դիմագրավելու համընդհանուր մարտահրավերները։ Պատահական չէ, որ դեռևս նախագահական քարոզարշավի ժամանակ Բայդենի համար առաջնահերթություն էր աշխարհի ժողովրդավար երկրների համախմբումը մեկ հարթակում։ Նրա նպատակն էր Ժողովրդավարության գագաթնաժողովի կազմակերպումը պաշտոնավարման առաջին տարում։ Խոստմանը հավատարիմ մնալով՝ Բայդենը դեկտեմբերի 9-10-ը կազմակերպելու է Ժողովրդավարության առաջին գագաթնաժողովը, որից ուղիղ մեկ տարի անց տեղի կունենա երկրորդը՝ ոչ հեռավար ձևաչափով։ Սույն հոդվածի շրջանակներում բացահայտվում են գագաթնաժողովի ակունքները, նպատակները, ինչպես նաև մասնակից երկրների ընտրության հետ կապված օրինաչափությունը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել