Միջազգային հանրություն, միջազգային հանրություն...
Ու՞ր էր քո միջազգային հանրությունը, երբ ֆոսֆորային զենք էր թափվում մեր տղերքի վրա
Ու՞ր էր քո միջազգային հանրությունը, երբ թշնամին գնդակոծում էր խաղաղ բնակչությանը
Ու՞ր էր քո միջազգային հանրությունը, երբ տեռորիստական խմբավորումները լցվել էին Արցախ
Ու՞ր էր քո միջազգային հանրությունը, երբ թշնամին մտավ ՀՀ սուվերեն տարածք
Կամ ռուսը, կամ միջազգային այլ ատյաններ... մեռար բոլորի վրա սաղ բարդելով: Բա դու ո՞վ ես:
Անողնաշարները մուրում են աշխարհից ու արդյունքում մնում մուրացկանի կարգավիճակում: Ուժեղները չեն մուրում, համ բանակցում են, համ զինվում: Դու ոչ մեկն ես անում, ոչ էլ մյուսը, քանզի ողջ կյանքդ մի բան ստեղծած չկաս:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել