Վերջերս շատ-շատերը ինձ տեսնելուց դժգոհում կամ ավելի ճիշտ` մեղադրում են ընդդիմությանը, թե ինչի հանրահավաքներ չենք անում ու սրանց ռադ չենք անում իշխանությունից։ Դժգոհություն-մեղադրանքը տեղին է, բայց մասամբ, չէ՞ որ ընդամենը օրեր առաջ 《Հայաստան》 դաշինքի հանրահավաքն էր, և հաստատ չկար այն քանակով մասնակիցներ, որպեսզի լինեին նաև գործողություններ։
Իհարկե, հանրահավաքին չմասնակցած մեղադրողները տարբեր պատճառներ կբերեն, թե ինչի չեն մասնակցել, ոմանք կասեն, թե մեկա բան չէր լինելու, մի ուրիշները` գործ ունեին, երրորդներն էլ` ընդդիմությունից հիասթափվել են։
Շատերս հասկանում ենք ինչ է կատարվում երկրում, հասկանում ենք, որ հիմա էլ Սյունիքը և այլ տարածքներ կորցնելու պիկին ենք, հասկանում ենք, որ նոր զոհեր և գերիներ ենք տալիս ու տալու ենք, բայց պետք է նաև հասկանալ, որ փողոցով իշխանափոխություն անելու համար պետք է ընդդիմությանը ձայն տված 350 -400 հազար քաղաքացիների կեսի կեսը գոնե դուրս գան փողոց և սրանց ռադ անելը մեկից մեկ կլինի։ Քանի դեռ բավարար չափով դուրս չենք գալիս փողոց` մի պահանջեք հանրահավաք անել, որ հիասթափությունը վերջնականապես չկործանի բոլորիս։ Անկասկած, ընդդիմությունն էլ սխալական է և քննադատության արժանի, հետևաբար պետք է նաև քննադատել, որպեսզի չլճանա և չշեղվի ստանձնած առաքելությունից։
Թե չէ նստել տանը կամ մեկ ու մեջ հանրահավաքի ու այլ բողոքի ակցիայի մասնակցել, չգնալ ընտրությունների, ինքնահռչակվել ըննդիմադիր, բայց ողջ օրը ընդդիմությանը քննադատելուց հարց է առաջանում` որոշները ինքնահաստատման խնդիր ունեն, թե՞ ուզում են ասել, որ իրենք ու մենակ իրենք են հայրենասեր։ Մեծ-մեծ խոսողներն ու մի երկու գիրք նայած կաբինետային 《ստրատեգներն》 էլ դասեր տալու, մունաթ գալու տեղը, թող դուրս գան ու պայքարը առաջնորդեն, մենք էլ միանանք իրենց։
Թե բա ինչի Վանեցյանը ԱԺ-ում Նիկոլի ելույթը չի լսում կամ հաճախ ելույթ չի ունենում` իբր ելույթ ունեցողներից գոհ եք։
թե բա ինչի Քոչարյանենք հայտարարին 《Դիմադրություն》 շարժում, որ հայտարարեին 《Հարձակում》շարժում, իբր կմիանայիք, նաև իմացեք, որ բռնապետությունում դիմադրությունը արդեն մեծ բան է։
Լցվենք համբերությամբ և բոլորս միահամուռ պատրաատվենք պայքարի, հասունացնենք ճիշտ պահը և սրանց կհեռացնենք իշխանությունից, այլ տարբերակ չունենք։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել