Նիկոլ Փաշինյանը փաստացի կատարեց Իլհամ Ալիևի հերթական պահանջը
2021 թվականի նոյեմբերի 6-ին երկօրյա աշխատանքային այցով Արցախ էր մեկնել ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը։ Նա հանդիպումներ էր ունեցել, ոչ միայն Արցախի Պաշտպանության բանակի ղեկավարության հետ, այլև մեկնել էր առաջնագծի զորամասեր։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը Արշակ Կարապետյանի այցն Արցախ որակել է «ռազմաքաղաքական սադրանք» ու սպառնացել ՀՀ ՊՆ ղեկավարին։
Մինչ այդ Իլհամ Ալիևը շատ կտրուկ էր արտահայտվել Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների (հատկապես արտաքին և անվտանգային քաղաքականության ղեկավարների) Արցախ կատարվող այցերին։
Արցախ այցելությունից կարճ ժամանակ անց Արշակ Կարապետյանը պաշտոնանկ է արվել՝ փաստացի Նիկոլ Փաշինյանի կողմից կատարելով Իլհամ Ալիևի պահանջը։
Ընդ որում, դա արվել է մի ժամանակաշրջանում, երբ ադրբեջանական զինված ուժերն անարգել մուտք են գործել ՀՀ տարածք Գեղարքունիքի, Վայոց ձորի և Սյունիքի հատվածներում՝ մի կողմից բարելավվելով իրենց դիրքերը, մյուս կողմից թվացյալ պատճառներ ստեղծելով նախարարի պաշտոնանկության համար։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել