Որոշ տեղեկություններով այս պահին Սյունիքի, Ճակատեն համայնքի ճանապարհին թուրք֊ադրբեջանական տեռորիստական ուժերը անցկացնում են շինարարական աշխատանքներ` բերել են <<դոմիկներ>>, որոնք տեղադրում են Հայաստանի Հանրապետության տարածքում։
Հիշեցնենք,որ վերը նշված տարածքները և ճանապարհը հանդիսանում են Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքներ,որոնք ժամանակավոր օկուպացված են թշնամու կողմրց։
Մինչ այս պահը ,ՀՀ <<խաղաղասեր>> իշխանություններից ոչ մի բացատրություն/հաստատում/հերքում չկա։
Տնաշեն ,մի ձայն հանեք...արդեն <<դաժե>> ամոթ է
Հ.Գ.Ինչ՞ սպասել հայաստանյան իշխանություններից,եթե հանկարծ տեղեկությունը հաստատվեց։ Հաստատման դեպքում իշխանությունները կհայտարարեն, որ Սյունիքի այդ հատվածը նույնպես չի պատկանում Հայաստանին,քանզի <<նախկիները մեղավոր են>>։
Երկրորդը՜ իշախանությունները կարտասանեն Ճակատենի ինչ որ ադրբեջանական անվանում (էն անկապ Էյվազլիի օրինակով)։
Երրորդը՜ մեզ կասեն ,որ եթե <<կռիվ տայինք>> ապա կսկսեր պատերազմ և հազարավոր զոհեր կլինեին։
Չորրորդը՜ մեզ կասեն ,որ նոր սուպեր ժամանակակից ճանապարհ են կառուցելու Ճակատեն֊Կապան ուղղությամբ։
Հինգերորդ՜ մեզ կասեն ,որ կրկին համաձայնելով հանձնել Սյունիքի մի <<պուճուր>> նոր կտորիկ թուրք֊ադրբեջանական մարդասպաններին,մեր գերիմաստուն և սուպերխաղաղասեր իշխանությունները <<փրկեցին>> Սյունիքը և սյունեցիներին։
Վեցերորդ՜ մեզ կասեն ,որ էս նոր <<հող>> հանձնելու մեջ մեղավոր են նրանք ,ովքեր հասցրեցին այն վիճակի ,որ 100 երեխաներից 35 <<գրելկարդալ>> չգիտեն (ու ոչ մեկի մտքով չի անցնի ,թե դա ինչ կապ ունի առհասարակ Ճակատենում թուրքերի անցուդարձի հետ) ու մեկել ավանդաբար մեղավոր կլինեն <<կոռռռռռռռռռուպցիոներները>> ։
Ու սենց էլի...
Հ.Գ.Ապագա Կա՜...վայելեք։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել