«Զանգեզուրի միջանցքը»(«Թյուրքական դարպաս», «Թուրանական միջանցք»,«Նախիջևանի միջանցք») թուրք-ադրբեջանական ռազմավարական նախագիծ է, որի իրականացման չեզոքացումն առնվազն Հայաստանից հնարավորինս պլանավորված, մանրակրկիտ կերպով հաշվարկված ամենօրյա աշխատանք է պահանջում երկարաժամկետ կտրվածքով։
Մարտավարական տեսանկյունից Երևանի խնդիրը կարելի դիտարկել առնվազն երկու շերտում՝
1. հնարավորինս չեզոքացնել Ադրբեջանի համակողմանի և տարաբնույթ ճնշումների հնարավորությունը,
2. ապահովել արտաքին գործընկերների առավել լայն համախոհություն։
«Միջանցքի» նախագիծն ու դրա կենսագործմանը միտված քաղաքականությունն իրենցից ներկայացնում են բազմաշերտ բանաձևումների բարդ համակարգ, որում Բաքվի և Անկարայի կողմից իրականացվել է հստակ դերաբաշխում։
Վերոնշյալի տեսանկյունից Ադրբեջանի դերակատարումն առայժմ սահմանափակվում է Հայաստանին «միջանցքը» պարտադրելու ուղեգծի տիրույթում։
Թուրքիայի խնդիրն ավելի բարձր «կալիբրի»՝ տարածաշրջանային և միջազգային առանցքային դերակատարների հետ «բազառ-սակարկությունների» մակարդակում է։
Առայժմ երկու հարթությունում էլ հաջողվում է կասեցնել քննարկվող նախագծի իրականացումը, բայց այս ուղղությամբ բազմաշերտ աշխատանքների տրամաբանությունը պահանջում է երկարաժամկետ ռազմավարական պլանավորում՝ համարժեք «Զանգեզուրի միջանցքի» նույն՝ ռազմավարական բնույթին։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել