Բաքվի բռնապետը օկուպացված Շուշիում իր ելույթի, զինվորականների հետ շփման ժամանակ առնվազն 12 անգամ օգտագործել է թշնամի բառը՝ նկատի ունենալով հայերին։ Նա նաև ասել է, որ 44 թիվը հայերի համար պետք է լինի վախի թիվ, նկատի ունենալով 44-օրյա պատերազմը։ Ալիևի ողջ ելույթը և շփումը զինվորականների հետ եղել է բացահայտ հայատյացությամբ և ցինիզմով ։ Հստակ է մի բան, որ Բաքվի բռնապետից պետք չէ ակնկալել խաղաղություն, որն այսօր չգիտես ինչու Հայաստանում է քարոզվում։ Այդ խաղաղությունը պետք է քարոզվի Ադրբեջանում, կամ հենց իրենց նախագահականում․․․

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել