Այսօր մենք ձեզ հետ պատրաստելու ենք հրաշալի քաղցրավենիք Ֆանտազիա:  Կարո՞ղ եք պատկերացնել, որ տորթի համար ձեզ պետք կգա մսաղաց: Բաց այս աղանդերի դեպքում դա իրականություն է: Սա իսկական համի ֆանտազիա է:

Եվ այսպես, եկեք զբաղվենք տորթի պատրաստմամբ: Որքան պարզ, գեղեցիկ և համեղ է ստացվում:

Հրաշալի քաղցրավենիք Ֆանտազիա. Անհրաժեշտ բաղադրիչները

_Ձու 2 հատ

_Աղ մի պտղունց

_Շաքար 1-2 ճաշի գդալ

_Վանիլային շաքար 1 թեյի գդալ

_Եգիպտացորենի օսլա 2 ճաշի գդալ

_Կաթ 500 մլ

_Կարագ 40 գ

_Շոկոլադ 100 գ

Շերտերի համար

_Ընկույզ 100 գր

_Սալորաչիր 100 գր

_Ծիրանաչիր 100 գր

_Թխվածքաբլիթներ 100 գր

_Կարագ 50 գր

Հրաշալի քաղցրավենիք Ֆանտազիա. Պատրաստման եղանակը

_Տարայի մեջ հարել 2 ձուն, ավելացնել մի պտղունց աղը և շաքարը, վանիլային շաքարը և օսլան:

_Հարիչով հարել այնպես, որ գնդիկներ չլինեն:

_Լցնել կաթը խառնուրդի մեջ և դնել կրակի վրա: Եփել մինչև թանձրանա: Եփելիս անընդհատ խառնել, որպեսզի զանգվածը չայրվի:

_Վերցնել թանձրացած զանգվածը կրակից, անմիջապես ավելացնել կարագը և մանր կտրատած սև շոկոլադը, խառնել և կրեմը պատրաստ է:

_Ծածկել սննդի թաղանթով այնպես, որ կպչի մակերեսին և առայժմ մի կողմ դնել:

_Այժմ պատրաստել շերտերը. Դրա համար մսաղացով մանրացնել թխվածքաբլիթները, ընկույզը, սալորաչիրը, ծիրանի չիրը:

_Այժմ մանրացված զանգվածին ավելացնել հալված կարագը (ի դեպ, բլենդերով էլ կարող եք ամեն ինչ մանրացնել) և խառնել:

_Բացվող օղակը դնել ափսեի վրա, ավելի լավ է յուղաթուղթ դնել կողքերով:

_Ափսեի վրա լցնել մի բաժին փշրանք, այնուհետև մի քանի ճաշի գդալ կրեմ քսել, նորից շաղ տալ փշրանքներ և նորից կրեմով և այսպես կրկնել մինչև վերջ:

Պատրաստի աղանդերը զարդարեք շոկոլադի քերուկով:

Տորթը դնել սառնարանում, որպեսզի ամբողջ գիշեր սառչի:

Երբ սառչի, կտրեք այն կտորներով և մատուցեք:

Բարի ախորժակ:

Առավել շատ համեղ և հետաքրքիր բաղադրատոմսեր կգտնեք այստեղ՝ Baxadratomser.am կայքում

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել