1917 թվականի բոլշևիկյան հեղափոխությունից հետո, "համաշխարհային հեղափոխությունը" Եվրոպայում տարածելու ծրագիրը տապալվելուց հետո, բոլշևիկների որոշեցին հեղափոխությունը տարածել Արևելքում՝ մուսուլմանական աշխարհում և որպես դրոշ վերցրեցին իսլամական աշխարհի աշխատավորների ազատագրումը կապիտալիստ գաղութարարներից: Այդ շարժումը մեծ հաջողություններ էր սկսել ունենալ, հատկապես այն երկրներում, որոնք Բրիտանիայի գաղութներն էին: Դրա սկիզբը դրվեց 1920 թվականին Բաքվում կայացած Արևելքի Ժողովուրդների համագումարի ժամանակ։
Բրիտանացիներն իրենց գաղութները պաշտպանելու համար պետք է հակագաղափար ստեղծեին ու այդ գաղափարն իսլամական ֆունդամենտալիզմն էր, որը պետք է պայքարեր բոլշևիկ աթեիստների՝ այսինքն աստվածամերժների դեմ: Ու այդպես ծնվեց Մուսուլման Եղբայրների շարժումը, որի ներկայացուցիչն է Էրդողանը:
Մուսուլման աշխատավորների շարժումը կոորդինացնում էր Կոմինտեռնի արևելյան մասնաճյուղն, իսկ Մուսուլման Եղբայրներին՝ Բրիտանական հատուկ ծառայությունները:
Ինչի՞ համար սա հիշեցի:
Եթե ես այս, կամ այն երկրի հատուկ ծառայությունում աշխատեի ու որոշեի Հայաստանում նման մի գրպանային շարժում սկսել, ապա պետք է նման գաղափար գտնեի ու դրա շուրջ համախմբեի մի որևէ 5-րդ շարասյուն։
Հայերը մուսուլման չեն, ոչ էլ հավատավոր քրիստոնյաներ են (փաստորեն կրոնը չի ստացվի շահագործել) ու դա բարդացնում է խնդիրը։ Բայց ամեն մի ժողովուրդ ունի իր բզիկները և նման դեպքերում դրանց պոչից է պետք բռնել։ Հայերի դեպքում մի քանի "բանալի" գաղափարներ կան՝
1․ որոնել արտաքին մի որևէ հավանավոր՝ փրկիչ,
2․ հողային պահանջատիրություն,
3․ Ղարաբաղ,
4․ սոցիալական արդարություն։
Վերջին կետն ունիվերսալ է և ամենուր դա կարելի է աշխատացնել, բայց եթե 1 և 2-րդ կետերն էլ դրան կպցնել (3-րդ կետը հիմա "վիրավոր" է), ապա կարելի է ցանկացած տիպի մի 5-րդ շարասյուն կազմակերպել։
Հ.Գ. Լուրջ միջազգային խաղացողներն առաջին հերթին գաղափարների դաշտում են աշխատում, բայց նման գիտակցություն ամեն մի ժողովրդին չի տրված: Դրա համար ազգերը բաժանվում են երկու մասի՝ խաղացողների ու խաղացվողների:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել