Հայաստանում քաղաքականությունները (սրանք են օրենքները, կարգերը, կարգավորումները) փաստարկված չեն, երբևէ այդպիսին չեն եղել, հատկապես վերջին տարիներին:
Արդյունքում, մենք բոլորս՝ հանրությունը, մեծ ծավալների ռեսուրս և ժամանակ ենք վատնում: Իսկ համավարակի կամ պատերազմների պարագայում այս վիճակը մեծաթիվ կյանքեր է արժենում:
հ.գ.
Գրողը ձեզ տանի: Դուք հանրային փակ տարածքում դիմակ չեք դնում, իսկ հանրությանը պարտադրում եք բաց տարածքում դիմակ դնել: Հետո էլ զարմանում են, որ իրենց ու պետական համակարգին հանրությունը լուրջ չի վերաբերվում:
Այս նոր «կարգավորումը» հանգեցնելու է ռեսուրսի, նյարդերի, ժամանակի կորստի ու պետական համակարգի, առանց այդ էլ քարուքանդ վիճակի էլ ավելի վատթարացման:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել