ՄԻՊ-ի հայտարարություն էր տարածել, ըստ որի՝ ահազանգ է ստացվել, որ ադրբեջանցի զինծառայողները Տեղ խոշորացված համայնքի Կոռնիձոր գյուղից բնակչի 107 ոչխար ու 5 այծ են գողացել։ Այսօր Տեղի ՔՊ-ական համայնքապետը հայտարարում է, թե նման բան չկա, թուրքը չի մտել Կոռնիձոր գյուղ, անասունը անցել է իրենց սահմանը, նրանք էլ տարել են։
Առանց վերադասների 《դաբռոյի》` ՔՊ-ական համայնքապետը դժվար մեղադրեր ՄԻՊ Թաթոյանին սխալ հայտարարություն անելու մեջ, իսկ որ ՄԻՊ-ը վաղուց է հայտնվել նիկոլիզմի թիրախում` գաղտնիք չէ։
Լավ, ենթադրենք ՄԻՊ-ը սխալ տեղեկատվություն է հայտնել, ենթադրենք, բա սրանք չեն մտածում, որ վաղը ադրբեջանցիք գան ու մերոնցից էլի անասուն տանեն, ու նույն ՄԻՊ-ը հայտարարություն տարածի, ադրբեջանցիք միանգամից մատնացույց են անելու սրանց ու ասեն, թե տեսեք Հայաստանի իշխանություններն էլ են հերքում Հայաստանի ՄԻՊ հայտարարությունները։ Կարո՞ղ է վախում եք 《խաղաղության》դարաշրջանի պուսկը չլինի, դրա համար էլ ամեն ինչ պատրաստ եք տալու ու լռելու։
Ո՞նց կարելի է էդքան 《դուխով》լինել, մի քիչ դոզան 《թուլացրեք》, դուք էլ հետը թուլացեք։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել