2013-ի մայիսին Ավստրալիայի NSW -ի նահանգային պառլամենտը Հայոց ցեղասպանությունը դատապարտող օրինագիծ ընդունեց։ Հուլիսին Նյու Սաութ Վելսի պառլամենտական պատվիրակությունն այցելեց Հայաստան և Արցախ։ Բնական է, որ երկու իրադարձություններն էլ պիտի առաջացնեին Թուրքիայի և Ադրբեջանի «վրդովմունքը»։ Ավստրալիացի քաղաքական գործիչները Ադրբեջանի զավեշտալի սև ցուցակում են, իսկ Թուրքիան խոստանում է համապատասխան քայլեր ձեռնարկել։ Այսօր՝ 21.08.2013-ին, մի քանի ժամ առաջ ABC (ավստրալիական հեռուստաընկերության) կողմից հեռարձակված հաղորդումը անդրադառնում է Հայոց ցեղասպանությանը և Քոլին Թաթսի և ուրիշ քաղաքական գործիչների շուրթերով հայտարարում, որ ավստրալիացիները պետք է իմանան ողջ ճշմարտությունը Ցեղասպանության մասին, իսկ փաստերն անառարկելի են։

Կից նյութը՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել