Անկեղծ ասած ես թքած ունեմ, թե ֆեսյբուքի հիմնադիրը քանի մլրդ դոլար է կորցրել իր մի քանի սոցիալական կայքերի խափանման արդյունքում։
Ես թքած ունեմ, թե բենզինն ինչքան է թանկանում, ջրի սակագինն ինչքանով է բարձրանում։
Մենք Արցախ ենք կորցրել, մենք երկրի 25%-ն ենք կորցրել ու ազգիս մեծ մասը համակերպվել է դրա հետ ու զգալի մասն անգամ ուրախ է դրա համար։ Ինձ դա է անհանգստացնում, չէ, սարսափեցնում։
Հա, մեծ մասը համակերպվել է, զգալի մասն էլ անգամ ուրախ է։ Ու դա ողբերգություն է, մի ամբողջ ազգի ողբերգություն, ոչ թե ջրի սակագնի կամ այլ բանի թանկացումը։
Իմ օդը պակասել է, ու ոչ թե 25, այլ 250 տոկոսով։ Օդս չի հերիքում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել