Aysor.am-ը գրում է․

Գործնականում պարզապես անհնար է, որ Պաշտպանության նախարարությունը և Գլխավոր շտաբը միավորվեն, որովհետև դրանք տարբեր գործառույթներ են իրականացնում։ Որևէ երկրում չի ստացվել նման բան անել, որովհետև այդ երկուսն իրենց նպատակներով տարբեր են, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ռազմական վերլուծաբան Դավիթ Հարությունովը՝ խոսելով երկու կառույցների հնարավոր միավորման մասին։

«Կան ֆունկցիաներ, որոնք անհնար է, որ Գլխավոր շտաբը կատարի։ ԳՇ-ն հիմնականում զբաղվում է օպերատիվ կառավարմամբ։ Այժմ, կարծես, փորձ է արվում վերադառնալ անցյալին, երբ գլխավոր անձը Պաշտպանության նախարարն էր։ Բայց երկու կառույցների միավորմամբ թափանցիկության նվազեցման հարց է ծագում»,- ասաց Հարությունովը։

Ռազմական վերլուծաբանը միաժամանակ տեսակետ հայտնեց, որ ՊՆ-ի և ԳՇ-ի տարանջատման տրամաբանությունը Հայաստանում այդքան էլ լավ չի աշխատել։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել