Որոշ մակերեսային դիտարկումներ Պուտին-Էրդողան հանդիպման հրապարակային հատվածի վերաբերյալ
1. Հանդիպման մթնոլորտը, ինչպես հիմնականում բնորոշ է ռուս-թուրքական բանակցություններին, բավականաչափ լարված էր, որի մասին հավաստում են նաև 2 նախագահների ժեստերը, հռետորաբանությունը։ Մասնավորապես, կարելի է
ընդգծել հաճախ «հայացքները փախցնելու» իրողությունը, բառերի, արտահայտությունների առանձնահատուկ ընտրության հանգամանքը, հատկապես ոտքերի շարժումներից նկատող անհանգստությունը։
2.Հնչեցված ելույթներն արարողակարգային էին, բայց և այնպես, թույլ են տալիս կանխատեսելու քննարկվող թեմաները՝ ըստ առաջնահերթությունների՝ #Սիրիա, տենտեսական հարցեր(էներգակիրներ, С-400 համակարգեր, տուրիզմ), #Հայաստան-#Ադրբեջան հարաբերություններ, #Աֆղանստան, #Լիբիա...
3.Հանդիպման արագ նախաձեռնումը Թուրքիայի տեսանկյունից 2 առանցքային նպատակ էր հետապնդում՝
ա. Կանխել 2020թ. սկզբին արձանագրված ռազմական լարվածությունը Սիրիայի հյուսիս-Արևմուտքում՝ հատկապես #Իդլիբում, երբ #Անկարան զիջեց ազդեցության գոտի համարվող զգալի տարածքներ, և էականորեն սրվեցին #Թուրքիայի և #Սիրիայի, #Ռուսաստանի, #Իրանի միջև հարաբերությունները։
բ. С-400-ների թեմայի շահարկմամբ՝ նախազգուշացնող ազդակներ հղել դեպի #Արևմուտք, մասնավորապես #ԱՄՆ՝ ի պատասխան այնտեղից Թուրքիայի ուղղությամբ ստացվող «արհամարհական դրսևորումների»։
4.Պուտինի կոշիկները նոր են և անհարմարություն էին առաջացնում նրա համար:))
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել