17:23 , 29 սեպտեմբեր, 2021
Որոշ մակերեսային դիտարկումներ Պուտին-Էրդողան հանդիպման հրապարակային հատվածի վերաբերյալ
1. Հանդիպման մթնոլորտը, ինչպես հիմնականում բնորոշ է ռուս-թուրքական բանակցություններին, բավականաչափ լարված էր, որի մասին հավաստում են նաև 2 նախագահների ժեստերը, հռետորաբանությունը։ Մասնավորապես, կարելի է
ընդգծել հաճախ «հայացքները փախցնելու» իրողությունը, բառերի, արտահայտությունների առանձնահատուկ ընտրության հանգամանքը, հատկապես ոտքերի շարժումներից նկատող անհանգստությունը։
2.Հնչեցված ելույթներն արարողակարգային էին, բայց և այնպես, թույլ են տալիս կանխատեսելու քննարկվող թեմաները՝ ըստ առաջնահերթությունների՝
#Սիրիա, տենտեսական հարցեր(էներգակիրներ, С-400 համակարգեր, տուրիզմ),
#Հայաստան-
#Ադրբեջան հարաբերություններ,
#Աֆղանստան,
#Լիբիա...
3.Հանդիպման արագ նախաձեռնումը Թուրքիայի տեսանկյունից 2 առանցքային նպատակ էր հետապնդում՝
բ. С-400-ների թեմայի շահարկմամբ՝ նախազգուշացնող ազդակներ հղել դեպի
#Արևմուտք, մասնավորապես
#ԱՄՆ՝ ի պատասխան այնտեղից Թուրքիայի ուղղությամբ ստացվող «արհամարհական դրսևորումների»։
4.Պուտինի կոշիկները նոր են և անհարմարություն էին առաջացնում նրա համար:))