Aysor.am-ը գրում է.

ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը պնդում է՝ Հայաստանը դասեր չի քաղել պատմությունից։

«Մենք պարտավոր ենք այսօր համախմբվելու, պարտավոր ենք մեր բանակի կողքին կանգնելու։ ԵԿՄ-ն միշտ եղել է բանակի կողքին ու մինչև օրս էլ բանակի կողքին է», - ԵԿՄ-ում հայտարարեց Միքայելյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանը պարտվել է մարտի դաշտում, բայց պատերազմում չի պարտվել։

«Այդ հոգեբանությամբ պիտի լցվենք ու առաջ քայլենք ու այս անորոշությունը, հարգելի պետական այրեր, պիտի կարողանանք մեր ժողովրդի միջից հանել։ Պարզ ասում եմ՝ մենք կարող է նորից պատերազմի առաջ կանգնենք, կարող է ոտնձգություն լինել ՀՀ պետական սահմանի վրա», - նշեց Միքայելյանը։

Նա ասաց, թե այսօրվա գերխնդիրը պետական սահմանը պահելն է ու բանակի կողքին լինելը։

«Նայեք իրար աչքերի մեջ, թողեք ամբիցիաները ու գնանք դեպի առաջ», - ասաց ԵԿՄ նախագահը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել