Կարճ նիկոլ փաշինյանի ՄԱԿ-ի ԳԱ-ին հղած տեսաուղերձի մասին:
Առաջին և գուցե միակ դրական կետը, 3,5 տարուց հետո նիկոլն ի վերջո հասկացավ, որ նման կարևոր նստաշրջաններին ավելի լավ է ուղերձ հղել մաքուր հայերենով՝ թարգմանչի օգնությամբ, քան ականջ ցավացնել անորակ ու անհասկանալի անգլերենով:
Ուղերձն առանձին վերցրած ու դրանից հանելով «ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության» ու նաև «ժողովրդից մանդատ ստանալու» բաժինները կարելի էր մասամբ դրական համարել, բայց որպես պատասխան նախօրեին ալիևի ներկայացրած շուրջ 40 րոպեանոց ուղերձին ու հնչեցրած մեղադրանքներին, անհամարժեք էր ու խիստ թույլ: Նույնիսկ ձայնի տոնայնությունը հայերեն չիմացողի մոտ ստեղծում էր պարտված ու թշնամու դիմաց կզած ղեկավարի տպավորություն:
Կարևոր արձանագրում: Կապիտուլյանտի համոզմամբ թշնամին Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք ներխուժել է Սոտք-Խոզնավար հատվածում ու առաջարկում է հայելային կերպով ուժերը հետ քաշել, բայց ոչ մի խոսք Սյունիքի Որոտան հատվածում թշնամու ոտնձգության մասին:
Եթե երկուսի դեպքում էլ հիմնավորումը Խորհրդային ժամանակներից ժառանգված սահմանագիծն է, ինչո՞ւ մեկի դեպքում պահանջել, որպեսզի ուժերը ետ քաշվեն, իսկ մյուսի դեպքում տարածքը կոչել ադրբեջանական անուններով:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել