Հանրային Հեռուստատեսություն փաստորեն ձեր եթերով գնում է FIp.am-ի կողմից հրապարակված, սակայն չճշտված և չհաստատված տեղեկատվությունը:
Մեր հարկերից սնվող հեռուստաընկերության Լուրերով օրինակ չեմ հիշում, որ հրապարակված լիներ նույն FIP-ի հեղինակած այս հոդվածը https://fip.am/15019 , որտեղ նշվում է, որ Փաշինյանը դժգոհում է զոհերի թվի շահարկումից և ինքն է սխալ թիվ հրապարակում՞: Ձեր մոտով օրինակ չի հրապարակվել FIP-ի հեղինակած մեկ այլ հոդված https://fip.am/14823 , որտեղ նշվում է, որ Փաշինյանը մանիպուլացնում է 2018-ից հետո մենաշնորհների հետ կապված: Չի հրապարակվել նաև - Իսպանիան չի հրաժարվել զբոսաշրջիկներ ընդունելուց․ Նիկոլ Փաշինյանը սխալվում է https://fip.am/12146- վերնագրով հոդվածը:
Սա գրելուց հիշեցի Նիկոլ Փաշինյանի՝ 2008 թվականին, այն ժամանակ Նվեր Մնացականյանի հետ Հ1-ով եղած հարցազրույցը: Այն նույն Նվեր Մնացականյանի, ով այն ժամանակ հեգնում էր Նիկոլին, իսկ այժմ ինչպես տեսնում եք իր կարճ տեսանյութերով պահում է իշխանության գիծը: Փաշինյանը 2008-ին հայտարարել էր, որ իշխանափոխությունից հետո իրենք քննադատելու են նախկին նախագահներին:
Արձանագրենք, որ այդպես էլ տեղի է ունենում: Սա Հ1-ի առաջին քաջագործությունը չէր: Մարտի 1-ի մասին միակողմանի ֆիլմի ցուցադրությունը, ընտրությունների ժամանակ ընտրատեղամասերից հաղորդվող տեղեկատվության աղավաղումը և այլն...:
Իշխանափոխությունից հետո Հ1-ի աշխատանքն էլ ահռելի փոփոխությունների տեղ կունենա:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել