Արցախի ունեզրկված մեր հայրենակիցներին բնակարանով ապահովելու փող 《չկա》, այ իսկ պատերազմի զոհերի պատվին սեպտեմբերի 21-ի 《գունագեղ》 միջոցառման համար 2 մլն դոլար կա։ Մի քանի հարյուր մարդ այդ 2 մլն դոլարով առնվազն տան տեր կդառնար։
Երկիրը չի կարող հավերժ սգի մեջ լինել, պետք է դուրս գանք ծանր բարոյահոգեբանական վիճակից, ոչ թե դուրս գալու փոխարեն` ավելի խորացնենք։
Ի դեպ` առանց մրցույթի, մեկ անձից ծառայություն գնել( կոռուպցիան էլ ո՞նց է լինում), տարեցտարի բյուջեից անգամներ ավելի շատ փող մսխել միջոցառումների վրա դարձել է նիկոլիզմի դրսևորումներից մեկը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել