Ինձ ամեն դեպքում հետաքրքիր է, թե ինչու են թուրք-ադրբեջանական վերջին զորավարժությունները տեղի ունենում հենց Քաշաթաղի շրջանում։ Թեման էլ՝ «Մարտավարական գործողություններ դժվարին լեռնային շրջաններում»։ Ասեմ, որ Արցախում ավելի դժվարին ռելիեֆային գոտիներ կան, օրինակ, Քարվաճառի շրջանում ու այդտեղ ավելի հետաքրքիր վարժանքներ կարային անցկացնեին։ Բայց Լաչինի միջանցքում զորավարժությունների անցկացումն ավելի շատ ճանապարհը կտրելու մարզումներ են հիշեցնում։
Դրան զուգահեռ՝ Ադրբեջանի գլխավոր դատախազ Կամրան Ալիևը այս շաբաթ հայտարարել է, թե Բաքուն հայցեր է ներկայացնելու միջազգային դատարաններ ընդդեմ Հայաստանի և նրա կոնկրետ պաշտոնյաների, ովքեր «հանցագործություն են գործել Ադրբեջանի դեմ»։ Համոզված եմ ցուցակ էլ ունեն կազմած։
Ու ոչինչ չի խանգարի ազերի հատուկ ջոկատայիններին, ինչ որ պահի «սև ցուցակում» ընդգրկված մարդկանց տարբեր արագ օպերացիաներով միջանցքի տարբեր հատվածներից ուղղակի «գողանալու» համար։ Սև լճի տարածքից հայ զինծառայողների անհետանալու, ռուս խաղաղապահների ներկայությամբ Գորիս-Կապան ճանապարհը փակելու փաստերն էլ վկա, թե ինչ սադրանքների կարող է դիմել թշնամին։ Ես սպասում եմ նման սադրանքների ու ահաբեկությունների, խուճապ էլ չեմ տարածում․․․․ու սա ընդամենը թեզերից մեկն է, էլ չեմ նշում , թե ռազմական ինչ տարբեր խնդիրներ կարող են լուծել նման վարժանքների արդյունքում․․․
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել