Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ կոմունիկացիաների բացումը իր օրակարգն է, Ադրբեջանին Հայաստանով ճանապահ տալը, Ադրբեջանի տարածքով Հայաստանի համար ճանապարհ ունենալը։ Ո՞ր խելագարը կհամարձակվի Ադրբեջանի տարածքով բեռներ արտահանել եւ ներկրել ։ Հայաստանի տարածքում կենսական կոմունիկացիաների շինարարությունը կիսատ թողած՝ Նիկոլ Փաշինյանի սիրտը Ադրբեջանի՝ հայաստանցիների համար վտանգավոր կոմունիկացիներ է ուզում։ Հյուսիս-Հարավ ավտոճանապարհի կիսատ շինարարությունը ավարտեցի՞ք, Հայաստան –Վրաստան միջպետական ավտոճանապարհի Թումանյան-Բագրատաշենի մաքսակետ 51,7 կմ հատվածի կառուցապատումը 3 տարի ընթանում , սակայն ավարտը դեռ չի նշմարվում։ Ծրագրով այդ ճանապարհի վերակառուցումը 2020թ․ աշնանը պետք է ավարտված լիներ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել