Հյու Քրետսչմերի լուսանկարները բնութագրվում են իբրև հետաքրքրաշաժ, պատկերավոր, տարօրինակ, կոնցեպտուալ և փոքր-ինչ մռայլ ստեղծագործություններ, սակայն մռայլ դրական առումով: Դրանք մի փոքր սյուրռեալիստական են և ազատություն են տալիս դիտողների երևակայությանը: Նրա աշխատանքները հաճախ նման են երազի, սակայն դրանցում արծարծվում են ներկայիս սոցիալական խնդիրները: Դրանցում լուսաբանվում են այն պայմանները, որոնցում ապրում են մարդիկ: Նրա լուսանկարներում հեգնանքով և սրամտությամբ արտացոլվում են մարդկանց ուժեղ և թույլ կողմերը: Լոսանջելեսաբնակ լուսանկարիչը մասնագիտացված է գովազդի, խմբագրական լուսանկարչության և դիզայնի ասպարեզներում: «Իմ գաղափարներում ես արտահայտում եմ իմ երազանքներն ու իղձերը, ցույց եմ տալիս, թե կյանքն ինչպիսին կլիներ, եթե միայն… », -ասում է Քրետսչմերը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել