Աֆղանստանում ընթացող զարգացումներն ավելի արդյունավետ և ճիշտ ընկալելու համար հարկավոր է գոնե որոշակի պատկերացում կազմել այդ երկրի էթնիկ պատկերի մասին, ինչը կարող է օգնել ապագայում տեղի ունեցող քաղաքական դինամիկան որոշակիորեն պատկերացնելու և վերլուծելու հարցում:
Ներկայումս քննարկվում է երկու հնարավոր տարբերակ։ Դրանցից մեկի համաձայն՝ Աֆղանստանը կարող է առաջիկայում բաժանվել երկու ազդեցության ոլորտների։
Առաջինը- Հյուսիսային հատված՝ տաջիկների, հազարաների, ուզբեկների և թուրքմենների միավորմամբ։
Երկրորդը- Հարավային հատված՝ փուշտունների (չնայած այստեղ ամեն ինչ ադքան էլ հարթ չէ, հաշվի առնելով փաշտունական ցեղերի միջև գոյություն ունեցող անհաշտ պայքարը) և բելուջների միավորմամբ։
Իհարկե, այս ամենը խիստ պայմանական է և թեական, քանի որ պետք է հաշվի առնել նաև աշխարհաքաղաքական վերադասավորումները, գերտերությունների և տարածաշրջանային երկրների հետաքրքրությունները և բազմաթիվ այլ գործոններ։
Հ.Գ. Կից քարտեզում ներկայացված է Աֆղանստանի ցեղային կազմը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել