Իրանի Իսլամական Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության հայազգի արտակարգ և լիազոր դեսպան Լևոն Ճագարյանը հանդիպել է ԻԻՀ-ում Մեծ Բրիտանիայի նորանշանակ դեսպան Սիմոն Շերքլիֆի հետ։ Քանի որ զրույցի բովանդակության մասին տեղեկատվություն չկա, մնում է կենտրոնանալ երկրորդ հետաքրքիր բաղադրիչի՝ հանդիպման վայրի վրա, քանի որ շատ խորհրդանշական է և ամենևին ոչ պատահական ընտրված։
Հանդիպումը տեղի է ունեցել ճիշտ նույն տեղում, որտեղ 1943թ. հանդիպել էին Ստալինը, Չերչիլը և Ռուզվելտը։
Եթե փորձենք մի փոքր պատմական էքսկուրս իրականացնել, ապա կտեսնենք, որ այն ժամանակ էլ էր աշխարհը գտնվում վերաձևումների մեջ, ներկայումս էլ, այն ժամանակ էլ էր փոփոխվում աշխարհի քաղաքական քարտեզը, հիմա էլ է այդ միտումը նկատվում։
Իհարկե տարբերություններն հսկայական են, բայց ամեն դեպքում, ես պատահականությունների չեմ հավատում։
Հ.Գ. Իրանական սոցիալական ցանցի ազգայնական հատվածի ակտիվ դերակատարները բավականին դժգոհ են այս հանդիպումից և կարծում են, որ հերթական դավն է նյութվում Իրանի դեմ։
May be an image of 1 person and text that says Russian Embassy, IRI @RusEmblran Ambassador Levan Dzhagaryans meeting with the new head of the *Brih diplomatic mission in Iran Simon Shercliff on the historical stair, where the 1943 Tehran conference was held
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել