Պառլամենտական մեծամասնությանը ոնց բացատրենք, որ պառլամենտական ելույթը պարտադիր չի, որ սկսվի ու ավարտվի բացառապես «աբառոտկա ֆռալ» ով, իսկ քաղաքական շախմատը՝ ինչն իրենց պարագայում բարձր ու բարդ կատեգորիա է, պարտադիր չի վերածել շաշկիյի:
Չորս օր է «աբառոտկա ֆռալուց» բացի, ով ում ոնց չդիմիից, չմեջբերիից կամ չմեկնաբանիից բացի, դեռ ուրիշ բան չեն արել: Չնայած էսօր արեցին, կներեք «ծափ տվեք արա» ռեժիմով մերժեցին Արցախի հանձնաժողովի ստեղծման առաջարկը:
P.S. Ով ում ոնց պետք է արդեն վաղուց դիմել ու ողջունել է, ու դա Աժ նախագահության երիտ-եռյակը վատ մանկավարժի կեցվածքով ո՛չ կարող է սաստել ու ո՛չ էլ խրատներ տալ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել