Հարգելի’ հայրենակիցներ, տեղեկացնում եմ ձեզ, որ վաղը՝ հոկտեմբերի 29-ին, ժամը 13:30-ին Ազգային ժողովի դիմաց տեղի կունենա քաղաքացիական բողոքի ակցիա նվիրված Հայաստանում քաղաքական բանտարկյալներին և Բաքվում պատանդառված մեր հայրենակիցներին։
Ակցիայի համար առիթ է հանդիսանում Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի մեկնարկող պլենար նիստը։
ՀՀԿ երիտասարդական և ուսանողական կառույցների նախաձեռնությանը միացել են այլ քաղաքական ուժերի և հասարակական միավորումների երիտասարդներ։
Հրավիրում ենք բոլորիդ ճշմարտության և արդարության ձայնը բարձրացնելու։
Եվրոպական միությունից և այլ երկրներից ժամանած պատվիրակները պարտավոր են ոչ միայն իմանալ Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների մասին ողջ ճշմարտությունը, այլեւ վերաբերմունք արտահայտել Հայասատանում շարունակվող բռնաճնշումների մասին։
Ազատությու’ն բոլոր քաղբանտարկյալներին
Возможно, это изображение текст
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել