Ըստ ՀՀ ՄԻՊ տվյալների՝ Ադրբեջանական զինված ուժերը կրակում են ՀՀ Գեղարքունիքի մարզի Սոթք, Կութ, Ազատ, Նորաբակ, Ներքին Շորժա, Վերին Շորժա գյուղերի ուղղությամբ (նկար 1)։
Ոչ պաշտոնական տվյալներով՝ թշնամին փորձել է ճեղքում իրականացնել Գեղարքունիքի մարզի Ալ լճերին հարակից գյուղերի և Վերին Շորժայի ուղղություններով։ Առնվազն Ախպրաձորից մինչև Վերին Շորժա կարելի է դիտարկել որպես ռազմական գործողությունների տեղամաս (նկար 2)։
Սեփական աղբյուրների փոխանցմամբ՝ ունենք նաև դիրքային կորուստ։ Թերևս սրանով կարող է պայմանավորված լինել ադրբեջանական կողմից եկող հրադադարի մասին խոսակցությունները․ ամրանալու խնդիր ունեն։
May be an image of map
May be an image of map
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել