Ըստ սեփական աղբյուրների՝ ունենք նաև դիրքային կորուստ. թերևս սրանով կարող է պայմանավորված լինել ադրբեջանական կողմից եկող հրադադարի մասին խոսակցությունները


12:28 , 28 հուլիս, 2021
Ըստ ՀՀ ՄԻՊ տվյալների՝ Ադրբեջանական զինված ուժերը կրակում են ՀՀ Գեղարքունիքի մարզի Սոթք, Կութ, Ազատ, Նորաբակ, Ներքին Շորժա, Վերին Շորժա գյուղերի ուղղությամբ (նկար 1)։
Ոչ պաշտոնական տվյալներով՝ թշնամին փորձել է ճեղքում իրականացնել Գեղարքունիքի մարզի Ալ լճերին հարակից գյուղերի և Վերին Շորժայի ուղղություններով։ Առնվազն Ախպրաձորից մինչև Վերին Շորժա կարելի է դիտարկել որպես ռազմական գործողությունների տեղամաս (նկար 2)։
Սեփական աղբյուրների փոխանցմամբ՝ ունենք նաև դիրքային կորուստ։ Թերևս սրանով կարող է պայմանավորված լինել ադրբեջանական կողմից եկող հրադադարի մասին խոսակցությունները․ ամրանալու խնդիր ունեն։
May be an image of map
May be an image of map