Տևական ժամանակ համացանցում չի դադարում որոշ թուրքասեր վիժվածքների տեղեկատվական գրոհը արցախցիների դեմ։
Ինչ ապազգային էշություն չես լսի այդ անասուններից՝ հա՛մ իբր չեն կռվել, հա՛մ իբր Հայաստանն են թալանել, հա՛մ իբր «հայ չեն»։
Լսում եմ այդ թուրքամետ վիժվածքների լայվերը և ուղղակի ապշում եմ, թե ինչպե՞ս կարելի է այսպես ակնհայտ լինել թուրքից բեթար, ինչպե՞ս կարելի է այսչափ անթաքույց իրականացնել ադրբեջանա֊թուրքական քարոզը, ինչպե՞ս, առհասարակ, այսքանից հետո կարելի է համարվել ՀԱՅ։
Այո՛, ես պնդում եմ, որ հակաարցախյան տեղեկատվական գրոհի թե՛ կազմակերպիչները, թե՛ շարքային խոսացողները, թե՛ նույնիսկ հավանություն արտահայտողները և «լայքեր» դնողները՝ Հայաստանի Հանրապետության և Հայ ազգի թշնամիներն են, որոնց պետք է օր ու արև չտալ, ընդ որում բոլոր հնարավոր օրինական միջոցներով և հասարակության կողմից տոտալ բոյկոտով։
Ու մեկ էլ մի բան հավելեմ՝ նկատե՞լ եք, որ հակաարցախյան տրամադրություններ գեներացնողները հիմնականում իշխանության թունդ երկրպագուներն են, այդ իսկ պատճառով դիմում եմ հենց իշխանություններին․ սանձերը քաշեք ձեր այն կողմնակիցների , ովքեր պառակտում են հայերին իրենց կեղտոտ երախը բացելով արցախցիների ուղղությամբ , ընդ որում հրապարակային և կտրուկ։
Հակառակ դեպքում բոլորը իրավունք կունենան համարել, որ հենց իշխանություններն են կանգնած այս հակաարցախյան անասունության հետևում ։
...
Ես ունեմ իմ կարծիքը, թե ինչու է այս համատարած հակաարցախյան տարափը գեներացվում։ Տպավորություն է, որ դեմոնիզացնելով արցախցիներին և Արցախը՝ սրանք փորձում են ենթագիտակցաբար արդարացնել Արցախի Հանրապետության 75 տոկոսի հանձնումը թուրքին։
Չգիտեմ․ այլ կերպ ես ռացիոնալ բացատրություն չեմ գտնում։ Իհարկե կլինեն ուրիշ պատճառներ, սակայն կարծում եմ, որ վերը նշված պատճառը հիմնականներից մեկն է ։
ՀԳ
Ես երևանցի եմ...если что
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել