Ամբողջ աշխարհը սևեռված է կորոնավիրուսի նոր` դելտա շտամի վտանգավորության հաղթահարման վրա: Այն ունի վարակելիության շատ բարձր ցուցանիշներ: Շատերը հիմնավոր կանխատեսումներ են անում, որ հաջորդ ալիքը լինելու է հենց այս շտամի հետևանքով:
Մեզ մոտ իրավիճակն ավելի քան աղետալի է: Մենք անգամ հնարավորություն չունենք հասկանալու մեզ մոտ կորոնավիրուսային վարակի, որ շտամի մասին է խոսքը: Մեզ մոտ հնարավոր չէ որոշել կորոնավիրուսի դելտա շտամն է, թե որևէ այլ: Հետևաբար բարդությունների կանխատեսումը կամ դրանց համարժեք բուժումը էականորեն դժվարանում է: Այնպես, որ ներկայիս պատասխաանատուները նույնիսկ չեն անում այն ինչի հնարավորությունը կա, ուր մնաց կարողանան գլուխ բերել նոր մարտահրավերները։
Մեզ մնում է միայն հնարավոր մեկ լուծում` անհապաղ պատվաստումը, որը իհարկե անկախ շտամերի առկայությունից կանխում է բարդությունների առաջացումը և հիվանդության տարածումը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել