Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին ադրբեջանական կողմը սպանել է հայ զինվորի:
Ադրբեջանը ամրապնդվում է Հայաստանի գրավյալ տարածքներում:
Արցախում գիշերը կրկին ադրբեջանցիների կողմից կրակոցներ են լսվել:
Ինչպե՞ս կպատասխանեն փաշինյանական իշխանությունները:
Պատասխան՜֊Ոչ մի կերպ չեն պատասխանի, քանի որ «պողպատե մանդատը» միայն ներքին օգտագործման համար է, քանզի այս իշխանությունները շատ կոռեկտ են ու նուրբ ադրբեջանցիների ու թուրքերի հանդեպ:
Հիմա նորից զայրացած հաղորդագրություններ կգրվեն Telegram-ում և Facebook-ում։ Իշխանությունները ՝ պատասխան գործողություններ ձեռնարկելու փոխարեն, կրկին կսկսեն խոսել կապիտուլյացիայի երկրորդ մասը ստորագրելու անհրաժեշտության մասին ՝ «սահմանների դելիմիտացիայի և դեմարկացիայի» քողի ներքո, որը իրականում Հայաստանի ինքնիշխան տարածքների հանձնման և Հայաստանի մասնատման սկիզբն է լինելու:
Հասկանալի է, որ փաշինյանական կառավարությունը հայելանման պատասխան չի տա, և հայ զինվորի հաջորդ մահը "կթաղվի" "սուպերկարևոր" տեղեկատվության տակ, թե ով ինչ պաշտոններ է ստացել և ինչ "թոթոլ" պատառ է խլել իշխանության համար ընթացող պայքարում:
...
Ապագա Կա՛...վայելե՛ք։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել