Ադրբեջանի կողմից, ցավոք սրտի, դեռ ականատես լինելու ենք նման լկտի, հավակնոտ հայտարարությունների, որովհետև պատերազմի նման արդյունքներից հետո Ադրբեջանի նախագահն ու իշխանությունները շարունակում են պոկված մնալ գետնից, և այս իրավիճակը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ Ադրբեջանի բռնապետին որևէ ազդեցիկ դերակատար ցույց չի տվել իր տեղը՝ տարածաշրջանում և Ադրբեջանում։ Ինչ վերաբերում է Հայաստանի Հանրապետության կողմից արձագանքի բացակայության խնդրին, ապա, բնականաբար, հետպատերազմյան շրջանում Հայաստանը տևական ժամանակ գտնվում էր ներքաղաքական խորը ճգնաժամում, պետական ինստիտուտներն օբյեկտիվորեն թերի էին գործում, վերջին 2 ամիսների ընթացքում էլ փաստացի անգործության է մատնված նաև արտգործնախարարությունը։ Սա է պատճառը, որ Հայաստանի կողմից բացակայում են համարժեք պատասխան հայտարարությունները, որոնք, իմ համոզմամբ, պարտադիր են՝ վեր հանելու համար Ադրբեջանի իրավախախտ կեցվածքը, ամբողջ աշխարհին ի ցույց դնելու Ադրբեջանի իշխանությունների լկտի վարքը, որոնք ուղղակիորեն միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների խախտումներ պարունակող հայտարարություններ և գործողություններ են։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել