Իհարկե Արցախի ԱԳՆ-ն արձագանքեց ադրբեջանցիների կողմից կազմակերպված սադրանքին, երբ քոչվորները մի քանի տասնյակ պետությունների դեսպաններին բերեցին օկուպացված Շուշի՝ "յալլա" պարելու ու ոչխարի թոք ուտելու։
Բայց կներեք, բա Հայաստանի "պողպատե" մանդատ ստացած իշխանությունները չեն ուզո՞ւմ գոնե մի թեթև ծպտուն հանել, մի բան ասել այս խայտառակության պահով, թե՞ իրենց դյուրաբորբոք գոռգոռալը ու "դուխով" սպառնալիքները միայն երկրի ներսում են կիրառելի։
Հա՛, մեկ էլ մի բան՝ ԱԳՆ-ի շենքի կողքով անցնելիս լինեք, մի հատ "դռան զանգը" տվեք, կարող ա "տունը մարդ" լինի պատահաբար ,տեղյակ պահեք, թե ինչ հիմար վիճակի մեջ ենք երկրով մեկ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել