Եթե չեմ սխալվում ադրբեջանցիների կողմից ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելու փաստի առթիվ քրեական գործ էր հարուցվել, նախաքննություն էր արվում և այլն և այլն և այլն...
Ո՞վ գիտի. նախաքննությունն ընթացքի մեջ է՞, թե՞ գործը հանցադեպի բացակայությամբ կարճվել է արդեն, իսկ ադրբեջանցիները հարցաքննվե՞լ են էդ գործով, նրանց կալանավորելու միջնորդություններ կա՞ն, իսկ ձեռնարկված մեծածավալ քննչական և օպերատիվ-հետախուզական համալիր միջոցառումերի արդյունքում ի՞նչ է պարզվել… մարդ կա՞, որ այս հարցերի պատասխանները գիտի…
Իսկ ո՞վ է մոռացել այն մասին, որ ողորմելի դուխովները մայիսի 27-ին գերեվարված մեր զինծառայողներին վերադարձնելու համար ադրբեջանցիներին 1 ժամ ժամանակ էին տվել, ժամանակը չանցավ՞, այս հարցից ո՞վ է տեղյակ…
Հետգրություն. «հարգելի» «իշխանություններ», վերևի հարցերը ձեզ հետ կապ չունի, հանկարծ չմտածեք դուք եք մեղավոր դրանցում, դուք հանգիստ զբաղվեք ծանրաձողի ներմուծման հարցերով… և ամեն մարդ թող իր գործն անի…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել