Factor.am-ը գրում է․ 

ՀՀ կառավարությունը վաղվա նիստին մաքսատուրքից ազատման արտոնություններ կտա ԱԺ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, խոշոր գործարար Սամվել Ալեքսանյանի «Ալեքս Տեքստիլ» ընկերությանը և Մհեր Սեդրակյանի որդուն՝ Դավիթ Սեդրակյանին պատկանող «Դռագսման» ընկերությանը: Վերջինս Ռոբերտ Քոչարյանի թիմակիցն է, նա «Հայաստան» դաշինքի ցուցակով մասնակցում էր ԱԺ արտահերթ ընտրություններին:

Այս հարցերն ընդգրկված են չզեկուցվող նախագծերի ցանկում:

Ըստ կառավարության որոշման նախագծի՝ «ԴՌԱԳՍՄԱՆ» ՍՊԸ-ն նախատեսում է իրականացնել 121 մլն դրամի ներդրում՝ գործարանի կառուցման և 170 մլն դրամի ներդրում՝ սարքավորման ձեռքբերման համար։ Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակում ստեղծել 25 նոր աշխատատեղ՝ 220 հազար դրամ միջին աշխատավարձով։ Այս ընկերությունն արդեն իրականացրել է 291 մլն դրամի կապիտալ ներդրում։ Այսպիսով՝ ընկերությունն ազատվում է 17 մլն դրամ մաքսատուրքից:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել