Մարդիկ քննարկում են, իբր թե, նորակառույց ճանապարհներով զբոսաշրջային տուրեր Դվինից Գառնի, Գառնիից Գեղարդ և այլն։

Չէ՛, բան չասի, լավ են անում, բայց ուզում եմ գոնե ինքս ինձ համար որոշակի ճշգրտումներ անել. վե՞րջ, էլ պատերազմ չենք պարտվե՞լ, էլ զոհեր, անհետ կորածներ, գերիներ ու հաշմանդամներ, կորսված Հայրենիք, վտանգված սահմաններ, թշնամու կողմից Հայաստանի տարածքների զավթում, ի վերջո,
կապիտուլացված Հայաստան չունե՞նք։ Ամեն ինչ ընտիր է՞, էս չարաբաստիկ ու անիմաստ ընտրություննները սրբին- տարա՞ն, լվացին ու «չախեցի՞ն» ամեն ինչ։

Հ.Գ. Ես ուզում եմ տուր Սոթքի հանքի մոտով, Քարվաճառով դեպի Շուշի, հետո Ակնա, հետո՝ Հադրութով դեպի Արաքսի հովիտ։

Հ.Հ.Գ. Նկարն անցած տարի եմ նկարել, Սոթքի ոսկու հանքերն են։

May be an image of nature

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել