med.news.am-ը գրում է․

Բերանի տհաճ հոտը կարող է մատնանշել մի ամբողջ շարք հիվանդությունների մասին։

Ինչպես տեղեկացնում է focus.de-ն, բերանի հոտը դեպքերի 15 տոկոսի ժամանակ կարող է լինել լյարդի, երիկամների, ստամոքսի հիվանդությունների եւ անգամ դիաբետի ախտանշան։ Բայց ավելի հաճախ այդ հոտի պատճառ կարող են լինել մանրէները եւ մետաբոլիզմին մասնակցող նյութերը։

Մասնագետների խոսքով՝ տհաճ հոտը կարող է պայմանավորվել լեզվի կամ ատամների վրա փառի գոյացմամբ, ինչպես նաեւ պարոդոնտիտով (ատամի շուրջ հյուսվածքների բորբոքում)։ Ծխելը եւ բերանի չորությունը կարող են դառնալ տհաճ հոտի պատճառ։

Տհաճ հոտից ազատվելու համար մասնագետները խորհուրդ են տալիս օրը առնվազն երկու անգամ լվանալ ատամները, իսկ ատամի խոզանակը փոխել ամիսը 2-3 անգամ։ Նաեւ չարժե խուսափել ատամնաթելերի օգտագործումից։

Բացի այդ, խորհուրդ է տրվում մաքրել լեզուն, ինչպես նաեւ բերանի խոռոչը եղեսպակի թրմով։ Խորհուրդ է տրվում նաեւ խմել ջուր եւ կանոնավորապես ստուգվել ատամնաբույժի մոտ, որպեսզի ժամանակին գտնեն ատամների խնդիրները եւ բուժեն դրանք։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել