«Ազգային ժողովի ութերորդ գումարման անդրանիկ նիստը մինչ ԱԺ նախագահ ընտրվելը` կվարի պատգամավորներից ամենատարեցը:

«Իրավունքի» տեղեկություններով` այս անգամ այդ պատվին կարժանանա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 31-րդ համարը` 70-ամյա Վիգեն Խաչատրյանը:

Հիշեցնենք, որ կոմունիստական անցյալով Վիգեն Խաչատրյանը 1990 թ. եղել է ՀՀ ԳԽ պատգամավոր, ապա 1995 թ.-ին ընտրվել ԱԺ պատգամավոր: 1994 թվականին հիմնել է Ռամկավար ազատական (լիբերալ-դեմոկրատական) կուսակցությունը եւ դարձել կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ: Իսկ 1998 թվականին եղել է ՀՀ նախագահի թեկնածու»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել