Եթե որևէ մաթեմատիկոսի, որևէ փորձագետի կամ գիտնականի հաջողվի ճշտումներ կատարել մեր անհետ կորածների, զոհերի վերաբերյալ կապիտուլյանտի ու յուր թիմի կողմից հնչեցվող և անընդհատ փոփոխվող թվերի վերաբերյալ, ապա Նոբելյան մրցանակ կարելի է շնորհել տվյալ մարդկանց։ Էնքան են խճճվել, որ յուրաքանչյուր հայտարարություն ու հնչեցվող թիվ նախորդից տարբերվում է, ու ոչ մի ընդհանուր թիվ հավասար չի նախորդ հայտարարված ընդհանուր թվի։
Չեմ անդրադառնում ամիսներ առաջ տարբեր պաշտոնյաների կողմից ներկայացված անտրամաբանական թվերի մասին, ուղղակի հիշենք վերջին օրերին ով ինչ է ասել։ Սկսենք վերջից։ Երեկ կապիտուլյանտը հեռուստաբանավեճի ժամանակ հայտարարեց, որ պատերազմի զոհերի թիվը 3705 է, անհայտ կորած կամ գտնվելու վայրն անհայտ 268 մարդ կա։ Նրա խոսքով՝ հաստատված գերիների թիվն այս պահի դրությամբ 60-ն է և ունեն վարկած ևս 110 հոգու գերեվարված լինելու վերաբերյալ։ Թվերը վերջնականապես խճճելու համար կապիտուլյանտը հետ է գնում հեռավոր 94 թիվ ու հղում կատարելով, նշում, թե մինչև օրս Հայաստանում 395 մարդ անհետ կորած է համարվում։ Էլ չեմ ասում, որ երկու ամիս առաջ հայտարարում էր 3621 զոհի 321անհետ կորածի վերաբերյալ։
Հինգ օր առաջ էլ Քոչարյան Անդրանիկը հեռուստաբանավեճի ժամանակ հայտարարեց, թե այս պահի դրությամբ մենք ունենք 3918 զոհ, 419 անհետ կորած։ Ոչ մի թիվ ոչ մի թվի հետ չի համընկնում։ Հասկանալի է, որ թվերն այստեղ անընդհատ են փոխվում, օրինակ՝ անհետ կորած համարված զինծառայողների կազմի մեջ ներգրավում են նաև զոհվածները, որոնց մի մասը գտնվել է, մի մասը ոչ, գերության մեջ գտնվողները ևս այդ կազմի մեջ են, բայց, օրինակ, ո՞նց հնարավոր է հինգ օր առաջ հայտարարված զոհերի թիվը երեկվա դրությամբ ավելի քան 200 ով նվազեցնել։ Էս մաթեմատիկայից ով գլուխ կհանի, թող ինձ օգնի, ես անկարող եմ․․․
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել