Այնպես էր ստացվել, որ վերջին օրերին ցերեկները քաղաքով չէի քայլել։ Ու ինչքան էլ հասկանամ, որ ընտրությունները վերջին շանսն է Նիկոլից երկիրը (առանց մեծ ցնցումների) փրկելու, նախընտրական այս զանգվածային հիստերիան ահավոր նյարդայնացնում է...
Կուսակցություններ ու դաշինքներ գովազդող անիմաստ պլակատներ ամենուր, փողոցներով շրջող բարձրախոսներով մեքենաներ՝ մեկը մյուսից ապուշ կարգախոսներով, երթեր, ինչ-որ հիստերիկաներ...
Ես, իհարկե, գնալու եմ ընտրությունների, գիտեմ, թե որ ուժին եմ ձայնս տալու (վաղը կխոսեմ այդ մասին), բայց ընդհանուր առմամբ այս կրկեսային մթնոլորտին ուղղակի յախք...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել