Կուսակցություններ ու դաշինքներ գովազդող անիմաստ պլակատներ ամենուր, փողոցներով շրջող բարձրախոսներով մեքենաներ՝ մեկը մյուսից ապուշ կարգախոսներով


03:54 , 18 հունիս, 2021
Այնպես էր ստացվել, որ վերջին օրերին ցերեկները քաղաքով չէի քայլել։ Ու ինչքան էլ հասկանամ, որ ընտրությունները վերջին շանսն է Նիկոլից երկիրը (առանց մեծ ցնցումների) փրկելու, նախընտրական այս զանգվածային հիստերիան ահավոր նյարդայնացնում է...
Կուսակցություններ ու դաշինքներ գովազդող անիմաստ պլակատներ ամենուր, փողոցներով շրջող բարձրախոսներով մեքենաներ՝ մեկը մյուսից ապուշ կարգախոսներով, երթեր, ինչ-որ հիստերիկաներ...
Ես, իհարկե, գնալու եմ ընտրությունների, գիտեմ, թե որ ուժին եմ ձայնս տալու (վաղը կխոսեմ այդ մասին), բայց ընդհանուր առմամբ այս կրկեսային մթնոլորտին ուղղակի յախք...