2021թ. ապրիլ-մայիս ամիսներին Եվրոմիության խոշորագույն վերլուծական կենտրոնը՝ ECFR-ը (Արտաքին հարաբերությունների եվրոպական խորհուրդ) մեծ հարցում է իրականացնել ԵՄ երկրներում, որի արդյունքները հրապարակվել են մի քանի օր առաջ։
Այն հարցին, թե «ինչպե՞ս կբնորոշեք Եվրոպայի հետ Թուրքիայի հարաբերությունները», եվրոպացիների մեծամասնությունը (ավելի քան 40%-ը) պատասխանել է «թշնամական» (ընդհանուր հարցվածների 26%) կամ «հակառակորդ» (ընդհանուր հարցվածների 15%), և միայն հարցվածների 4%-ն է նշել, որ Թուրքիան «դաշնակից երկիր է, որի հետ եվրոպացիները կիսում են ընդհանուր արժեքներ»։ Սա այն դեպքում, երբ այս հարցմանը չեն մասնակցել Հունաստանի և Կիպրոսի բնակիչները (այդ դեպքում թշնամու ընկալման ցուցանիշը շատ ավելի բարձր կլիներ)։
Կարելի է ենթադրել, որ հակաթուրքական տրամադրությունների այպիսի բարձր ցուցանիշները պայմանավորված են Արևմուտքում ազգայնականության աճի և Թուրքիայի նվաճողական քաղաքականության արդյունքում եվրոպական երկրներում Անկարայի հանդեպ ունեցած անհանգստությամբ։
No photo description available.
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել