Թուրքիայի նախագահ Էրդողանը ժամանեց Բաքու։
Համաձայն նախապես հայտարարված ծրագրի՝ նա կնոջ հետ այժմ կուղևորվի հայոց բերդաքաղաք Շուշի, որը այս պահին գտնվում է ադրբեջանական օկուպացիայի տակ։
Պատահական չէ ընտրված այցելության օրը. հունիսի 15-ը տոն է Ադրբեջանում, նշվում է «Ադրբեջանական ժողովրդի Ազգային Փրկության օրը» (1993թ. հունիսի 15-ին Հեյդար Ալիևը ընտրվեց Ադրբեջանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահ և հաստատեց միահեծան իշխանություն)։
Իսկ սրան զուգահեռ Շուշին թուրքերին հանձնածը արշավանք է կազմակերպել դեպի Սյունիք, որը դիմադրում է կապիտուլիանտ իշխանություններին։
Այսպիսին է մեր հերթական ցավոտ առավոտը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել