Բաքվին է հանձնվել Ակնայի (Աղդամ) ականապատման քարտեզները, որտեղ նշված են Աղդամի շրջանում տեղադրված 97 հազար ականներ։ Ադրբեջանը քարտեզների ձեռք բերումը արդեն
համարել է լուրջ հաղթանակ։
Ըստ ռազմական փորձագետների՝ մեկ ականի հայտնաբերման և վնասազերծման համար ծախսվում է մոտ 1000 եվրո, իսկ հայկական կողմը Ադրբեջանին է հանձնել քարտեզ, որտեղ 97 հազար ականի տեղորոշում կա։
Ի դեպ, առանց Հայաստանի իշխանության փոխանցած քարտեզների, Ադրբեջանը դեռ երկար տարիներ չէր կարողանալու Աղդամում մարդ բնակեցնել:
Իսկ Ալիեւը որոշել է հունիսի 12-ը՝ ականապատման քարտեզների հանձնման օրը, հռչակել Աղդամի ազատագրման օր։  
Եթե քարտեզները պիտի տրվեին, ապա բոլոր մեր ռազմագերիների դիմաց եւ շատ ավելի վաղ, այլ ոչ թե նախընտրական պիկին, ինչը, ի դեպ, շատերս էինք կանխատեսել։
May be an image of 1 person, standing, outdoors and monument
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել