Նախագահ Սերժ Սարգսյանի այսօր հրապարակած ձայնագրության մասին համառոտ.՝
-«Կեղտոտ սպիտակեղենը դրսում փռելու» հետ կապված մեծ ակնկալիքներ չունենալ, գոնե մինչև այնքան ժամանակ, երբ դիմացի կողմն այսօրվա պես իրեն մասամբ «խելոք» կպահի:
-Ձայնագրությունն ուներ ներքին երկու թիրախային խումբ:
Ա) Ուղեղը լվացված հասարակությունը, որ դեռ հավատում է, թե նիկոլի գլխին ատրճանակ են դրել ու պարտադրել են թուղթ ստորագրել: Ձայնագրությունը լսելուց հետո նրանք ավելի համոզվեցին, որ «նիկոլն իրոք անձնազոհ տղայա» այն աստիճան որ պատրաստ է եղել նույնիսկ իրեն գժի տեղ դնել:
Բ) Մտածող ու գիտակից հասարակությունը, որն արդեն գիտեր այդ մասին ու որևէ նոր բացահայտում չկատարեց:
-Ձայնագրությունն ուղղված էր նաև մեկ այլ լսարանի, ռուսական կողմին: Այս բաժնում իհարկե բացահայտումը դրական ազդեցություն կարող է ունենալ: Թեև ռուսական կողմը դժվար թե այդ մասին արդեն տեղյակ չլիներ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել