Քաղաքականության մեջ իրենց տեսնող բոլոր անհատները պարտավոր են իմանալ հետևյալ պարզագույն իրողությունը:
Իրական ուժը ստեղծարար ոչնչացում (անգլերեն՝ creative destruction) պարունակող գաղափարներն են: Առանց նման գաղափարների քաղաքական անձինք և կամ դրանց հանրույթները դատապարտված են ձախողման կարճ և երկար ժամամանակահատվածներում՝ անկախ նրանից, թե ինչ ծավալի ֆինանսական և տնտեսական ռեսուրսի են տիրապետում: Վառ օրինակների համար տես Հայաստանի քաղաքական պատմությունը վերջին 30 տարում, նաև այս պահին:
Կարևոր է նաև արձանագրել, որ նման ձախողումները վերջիվերջո հանգեցնում են պետության և բոլորիս ձախողման:
Երբ որոշեք ինձ մեղադրել Հայաստանի ծաղկման հանդեպ սնահավատություն ունենալու մեջ, նախքան դա անելը ցույց տվեք ինձ ովքեր են նշածս որակի գաղափարների կրողները և ինչ են նրանք անում: Մնացյալը դատարկ զրույցներ են:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել