Այսօր գնացի աշխատավարձս կանխիկացնելու, պարզվեց 400 հազար դրամ հարկադիր կալանք դրված քարտիս վրա և բնականաբար չստացա։ Պատճառը`《 Թուրքական պայմանագրի》 հայաստանյան ներկայացուցչության ղեկավարի` դավաճան Նիկոլի կողմից իջեցված հրամանով ինձ վարչական տույժի ենթարկելն է։ Տասնյակ անգամներ ապօրինի բերման ենթարկելը 《քիչ》 էր, դատական բոլոր ատյանների կողմից կայացված որոշումներով հաստատվել էր, որ ինձ նաև ապօրինի են ձերբակալել և դա էլ 《քիչ》 էր, իմ դեմ հարուցված շինծու քրեական դեպքը 《քիչ》էր, ընդ որում չեն թողնում երկրից դուրս գամ, մեքենայիս և բնակության վայրիս վրա հարձակումները 《քիչ》էր, հիմա էլ անցան աշխատավարձիս։
Թվարկածս ճնշումների ողջ շղթան պայմանավորված է իմ քաղաքական գործունեությամբ, իսկ ավելի դրվագային` փողոցային պայքարին իմ մասնակցությամբ։ Այո, ինձ ու փողոցում պայքարող բազմաթիվ արժանապատիվ քաղաքացիների հաջոզվեց հասնել 《Թուրքական պայմանագրի》 ղեկավարի` վարչապետի պաշտոնից հրաժարվելուն։ Մեզ կհաջողվի նաև օրեր անց տեղի ունենալիք ընտրություններով հայկական իրականությունից վերջնականապես դուրս շպրտել նաև թրքահպատակներին և պահպանել մեր երկիրը։
Ի դեպ` ապագա կա, բայց միայն նիկոլիզմից հետո։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել