ՔՊ-ի ունիկալ հատվածի տեսականի Շիշ բռնողը քիչ առաջ պարզապես առեւանգել է «Հրապարակի» լրագրող Անուշ Դաշտենցի հեռախոսն ու «թռել»։
Լրագրողը ընդամենը հարց էր տալիս Մուրատովի մոսկովյան այցի հետ կապված։
Ես, իհարկե, վստահ եմ, որ ոստիկանությունը չի անելու ոչինչ, որովհետեւ Շիշ բռնողն ունի անձեռնմխելիության «դաբլ» ստատուս, բայց ինձ շարունակում է զարմացնել լրագրողների իրավունքների պաշտպանության եւ ընդհանրապես՝ իրավապաշտպան կլուբների տոտալ լռությունը, ովքեր անգամ այն դեպքում, երբ Մոսկվայում ծռվում է, օրինակ, Նավալնու պրիչոսկան, մինչեւ Նավալնու վարսավիրի հասնելը, հայտարարությունախեղդ են անում ազգի տառաճանաչ սեգմենտին։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել